Իտալիայի ողջ տարածքում արտակարգ իրադրություն է պահպանվում` կապված սառնամանիքի և ձյան առատ տեղումների հետ, երկրի առանձին շրջաններում ջերմաստիճանն իջնում է -20 աստիճանից ցածր, հաղորդում է ՒՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Սիբիրյան ցիկլոնը կենտրոնանում է Ապեննինյան լեռների հարավում, որտեղ ձյան առատ տեղումներ են դիտվել Կամպանիա, Ապուլիա, Բազիլիկատա, Մոլիզե շրջաններում: Մի շարք մարզային ճանապարհներ այնտեղ փակ են, հաղորդվում է ձյան առատ տեղումների պատճառով կտրված բնակավայրերի մասին, որտեղ չկա էլեկտրա- և ջրամատակարարում:
Ողջ Իտալիայի տարածքում վատ եղանակի զոհն է դարձել արդեն ավելի քան 40 մարդ: Նրանց մեծամասնությունն անօթևաններ են:
Ձյան առատ տեղումները շարունակվում են նաև Ադրիատիկ ծովի ափին: Այնուամենայնիվ, Ռիմինի հանգստավայրի օդանավակայանն այսօր աշխատում է սովորական ռեժիմով: