8 փետրվարի 2012 - 19:32 AMT
Հայաստանի Մ- 17 տարեկանների հավաքականը առաջիկա հավաքը կանցկացնի Ֆուտբոլի Ակադեմիայում

Փետրվարի 11-ից 16-ը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Ֆուտբոլի Ակադեմիայում` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում: Հայաստանի Մ-17 ընտրանու մարզչական շտաբը` Ռոման Սիմոնյանի գլխավորությամբ հավաքին հրավիրել է 23 ֆուտբոլիստների:

Դարպասապահներ . Վոլոդյա Ավագյան («Բանանց»), Միհրան Մնացականյան («Փյունիկ»):

Պաշտպաններ. Վահան Ադլոյան, Վարդան Խաչատրյան, Նարեկ Պետրոսյան, Արմեն Հովհաննիսյան («Բանանց»), Խաչատուր Խաչատրյան, Հայկ Մարգարյան, Սերգեյ Ավետիսյան, Ռոբերտ Հակոբյան («Փյունիկ») և Դավիթ Մալխասյան («Օլիմպիկ Մարսել» (Ֆրանսիա):

Կիսապաշտպաններ. Արամ Սարգսյան, Միքաել Խաշմանյան, Նորայր Տիգրանյան («Բանանց»), Նարեկ Ասլանյան և Թումբարյան Գեղամ («Փյունիկ»), Ալիկ Առաքելյան («Միկա»), Քոչարյան Արամ («Ֆուրման») և Ֆուրման Մելքոնյան («Սևիլիա» (Իսպանիա):

Հարձակվողներ. Էդուարդ Ավագյան («Բանանց»), Հովհաննես Փափազյան, Ռազմիկ Հակոբյան և Սերոբ Հովհաննիսյան («Փյունիկ»):