25 սեպտեմբերի 2003 - 18:59 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նիստի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Քամալ Խարազիին: Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, մերձավոր-արեւելյան տարածաշրջանի վերջին զարգացումները եւ իրավիճակը Աֆղանստանում ու Իրաքում: Կողմերն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հեռանկարներին եւ հայ-թուրքական հարաբերություններին: