Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը անտարբեր չի անցել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի և հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյի միջև ծագած կոնֆլիկտի նկատմամբ: Կապելլով հեռացել է պաշտոնից, երբ ՖԱ-ն Ջոն Թերրին զրկել է ավագի թևկապից:\
«Հավաքականին այժմ պետք է նոր ավագ և նոր գլխավոր մարզիչ: Հուսով եմ, որ կկարողանանք հաղթահարել այս իրավիճակը և արժանապատվորեն հանդես գալ ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությանը»,-Քեմերոնի խոսքը հայտնում է sport-express.ru-ն: Բացի այդ, նա մեկնաբանել է Հարրի Ռեդնապպի թեկնածությունը, որին բրիտանական մամուլը տեսնումէ գլխավոր մարզչի պաշտոնում: