9 փետրվարի 2012 - 19:46 AMT
Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականը դեռ չգիտի՝ կմասնակցի արդյոք 2014-ի ԵԱ-ին

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, 2014-ին Եվրոպայի գեղարվեստական մարմնամարզության առաջնությունը տեղի կունենա Բաքվում:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի մարզիչ Կրեմլինա Մկրտչյանը, նրանք եվրոպական ֆեդերացիայից դեռ ոչինչ չեն ստացել:

«Երբ կստանանք 2014-ի օրացույցը, այդ ժամանակ որոշում կընդունենք, թե որ մրցաշարերում հանդես կգան մեր մարզուհիները: Տվյալ պահին պատրաստվում ենք 2012-ի մրցաշարերին»,- ասել է նա:

«2012-ի ԵԱ-ը տեղի կունենա մայիսի 30-ից հունիսի 3-ը Նիժնի Նովգորոդում, և Հայաստանի հավաքականն անպայման ելույթ կունենա այնտեղ: Մինչ այդ տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որից հետո պարզ կլինի կազմը, որը կմեկնի Նիժնի Նովգորոդ»,- ասել է մարզիչը: