9 փետրվարի 2012 - 19:58 AMT
Aeroflot Open. Վլադիմիր Հակոբյանը 3-րդ տուրում առավելության է հասել Միխայիլ Ուլիբինի նկատմամբ

Aeroflot Open շախմատի փառատոնի A գլխավոր մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը պարտության է մատնել Միխայիլ Ուլիբինին (Ռուսաստան):

Հայ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով էր խաղում և 41-րդ քայլում մրցակցին ստիպել է հանձնվել:

Մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչը սև ֆիգուրներով հաղթել է Սանտոշա Վիդիտին (Հնդկաստան):

Կարեն Գրիգորյան – Պավել Պոնկրատով պարտիան դեռևս չի ավարտվել: