Google ընկերությունը կվճարի օգտատերերին Screenwise նախագծին մասնակցելու դիմաց, ինչի օգնությամբ ընկերությունը հույս ունի բարելավելու իր պրոդուկտներն ու ծառայությունները:
Հետազոտությանը մասնակցելու համար Google-ի` http://www.google.ru/ 13 տարեկանից բարձր օգտատերերը պետք է հատուկ ընդլայնում տեղադրեն Chrome բրաուզերի համար: Հետագայում ծրագիրը Google կուղարկի տեղեկատվությունն այն մասին, թե ինչ կայքեր է այցելում օգտատերը, և ինչպես է նա իրեն դրսևորում այդ կայքերում:
Ընդլայնումը բեռնած օգտատերերը այդ նախագծում Google-ի գործընկեր Knowledge Networks-ից Amazon ինտերնետ-խանութի 5 դոլարի նվեր-քարտ կստանան: Բացի այդ, օգտատերը նույնպիսի քարտեր կստանա ծրագրին մասնակցելու յուրաքանչյուր երեք ամսվա դիմաց: Պարգևատրման առավելագույն գումարը կարող է հասնել 25 դոլարի: Ընդ որում, Google-ի ներկայացուցիչները նշում են, որ Amazon-ը հետազոտության հովանավորը չէ, հաղորդում ria.ru-ն:
Google-ը ներկայացրել է Screenwise հետազոտությունը գաղտնիության նոր քաղաքականության քննադատության պայմաններում, որը պետք է ուժի մեջ մտնի մարտի 1-ին և միավորի ընկերության մոտ 60 ծառայություններ: