10 փետրվարի 2012 - 12:24 AMT
Այսուհետ հնարավոր է ապառիկ ձևակերպել տեղում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման սրահներում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ «Ինեկոբանկի» հետ համագործակցության շրջանակներում, այսուհետ ընկերության բոլոր սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել հեռախոսներ և սարքավորումներ` ապառիկ՝ առանց բանկ այցելելու:

Գործարքն իրականացվում է տեղում` 10 րոպեի ընթացքում: Գնումը ձևակերպելու համար բավական է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ:

Ապառիկ վաճառքի այս տարբերակի դեպքում կանխավճարը կազմում է, նվազագույնը, գնի 6%: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 24%, իսկ մարման առավելագույն ժամկետը` 23 ամիս: