Սոմալիի «Ալ Շաբաաբ» իսլամիստական խմբավորման գրոհայինները հայտարարել են «Ալ-Քայիդային» միանալու մասին:
Երկու խմբավորումները հանդես են եկել համատեղ տեսաուղերձով, որտեղ «Ալ Շաբաաբի» ղեկավար Ահմեդ Աբդի Գոդանեն հայտարարել է, որ իր զինակիցների անունից հավատարմության երդում է տալիս «Ալ-Քայիդայի» առաջնորդ Այման Զավահիրիին: «Ալ Շաբաաբը» և «Ալ Քայիդան» առաջին տարին չէ, որ համագործակցում են, հայտնի է, որ Սոմալիի իսլամիստների թվում կան նաև օտարերկրացիներ: