Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանին այլևս վտանգ չի սպառնում: PanARMENIAN.Net-ի թղթակիցը զանգահարել է թանգարան, որտեղից պատասխանել են, թե ահազանգից հետո մարդիկ են եկել ու տանիքի ձյունը մաքրել:
Փետրվարի 10-ին ժամը 13.30-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի ճարտարագետից տեղեկատվություն էր ստացվել, որ տեղացած ձյան պատճառով առկա է թանգարանի տանիքի փլուզման վտանգ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: