18 սեպտեմբերի 2003 - 22:06 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՄԵԿ ՄԱՐԴ
Մոսկվայի Տիմիրյազեւսկի շուկայի տարածքում երեկ առավոտյան մոտավորապես ճամը 10-ին ծեծկռտուք է տեզի ունեցել ադրբեջանցիների միջեւ, որի արդյունքում ծանր վիրավորվել է մեկ մարդ, որն այնուհետեւ մահացել է Մոսկվայի 81-րդ կլինիկական հիվանդանոցում: «Նեզավիսիմայա գազետա» ռուսական թերթի հաղորդագրության համաձայն, հիվանդանոցում են գտնվում նաեւ, տարբեր տվյալներով, դանակի ծանր վերքեր ստացած 7-9 մարդ: Պատահարի վայր ժամանած միլիցիայի եւ շուկայի պաշտպանության աշխատակիցները ձերբակալել են ծեծկռտոցի ենթադրյալ մասնակիցներից 13-ին: Այդ փաստով ընթանում է հետաքննություն: Ոստիկանության աշխատակիցների տվյալներով ծեծկռտոցը տեղի է ունեցել առեւտրի տեղի պատճառով: Թերթը հրավիրում է ընթերցողների ուշադրությունը այն փաստի վրա, որ ադրբեջանցիները մասնակցում են գրանցված էթնիկ «շուկայական» բախումների մեծամասնությանը: Վերջին օրինակներից մեկը` ընթացիկ տարվա հունիսին Մոսկվայի Չերքիզովի շուկայի ադրբեջանցի վաճառողները «հաշիվներ էին մաքրել» իրար մեջ: