11 փետրվարի 2012 - 15:26 AMT
Դավիթ Նալբանդյանի հաղթանակի շնորհիվ, Դևիսի գավաթում Արգենտինան Գերմանիայի նկատմամբ առավելություն ունի

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Դևիսի գավաթի խաղի ընթացքում իր հավաքականին երկրորդ միավորը բերեց` հաղթելով Գերմանիայի հավաքականի թենիսիստ Ֆլորիան Մայերին 2:6, 6:0, 6:1, 7:6 (7:5) հաշվով: Խաղը շարունակվում էր 2 ժամ 32 րոպե և Նալբանդյանը այդ ընթացքում 5 էյս է իրականացրել` միայն մեկ անգամ կրկնակի սխալ թույլ տալով:

«Թե՛ Խունաը, թե՛ ես լավ խաղ խաղացինք: Ես այնքան էլ լավ չսկսեցի Ֆլորիանի հետ խաղը, սակայն առաջին պարտիայում պարտությունից հետո ես ավելի ագրեսիվ սկսեցի գործել: Երկրորդ և երրորդ պարտիաներում ես լիովին ղեկավարում էի խաղի ընթացքը: Պետք է արժանին հատուցել Մայերին, ով մինչև վերջ պայքարեց: Ես շատ ուրախ եմ, որ խաղը կարողացա ավարտել 4 սեթերում»,-Նալբանդյանին մեջբերում է Դևիսի գավաթի պաշտոնական կայքը: Այսօր կայացել են զույգերով հանդիպումներ: