Նենեթական ինքնավար շրջանում առաջին անգամ կնշեն Ցրտի օրը: Նոր տոնի նպատակն է ընդհանուր ավանդույթների հիման վրա միավորել մարդկանց, ովքեր բնակվում են Հեռավոր Հյուսիսում:
Այդ օրը Նարյան Մար կայցելեն հայտնի բևեռախույզներ, ոնքեր քաղաքի տարբեր հրապարակներում կհանդիպեն բնակիչների և հյուրերի հետ: Բացի այդ տոնակատարությանը ներկա կգտնվի Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Միջոցառումները տեղի կունենան փետրվարի 29-ին Նարյան Մարի գլխավոր հրապարակում: Ծրագրվում է տոնը նշել ամեն տարի:
Նարյան Մարը Նենեթական ինքնավար շրջանի վարչական կենտրոնն է: Քաղաքը գտնվում է Բարենցի ծովից 110 կմ հեռավորության վրա: