16 սեպտեմբերի 2003 - 23:13 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՍՆԱԿՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Սեպտեմբերի վերջին Մոսկվայում կկայանա «Կովկասյան քառյակի» երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի խորհրդարանների խոսնակների հերթական հանդիպումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով` առաջիկա համաժողովի շրջանակներում կկայանա իր առանձնազրույցը Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Մուրթուզ Ալեսքերովի հետ, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Խոսնակն ընդգծել է հակամարտող կողմերի օրենսդիր մարմինների աճող դերը տվյալ խնդրի կարգավորման գործընթացում: