14 փետրվարի 2012 - 09:28 AMT
«Հայկական ժամանակ».Լավանդայի Արայիկը մեծամասնականով կառաջադրվի Կենտրոնում

Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է նաև ՕԵԿ Կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը: Այս մասին երեկ «Հժ»-ին հայտնել է ինքը` Հայրապետյանը:

«Եղել է ՕԵԿ քաղխորհրդի քննարկում և որոշվել է, որ ինձ առաջադրելու են Կենտրոնում, և ես նախօրոք տվել եմ իմ համաձայնությունը: Բայց դա համագումարում կհաստատվի»,- ասել է Հայրապետյանը: Այս ընտրատարածքում մեծամասնականով ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է գործող պատգամավոր Ռուբեն Սադոյանը: Ըստ Հայրապետյանի, եթե մասնավորապես թիվ 9-ում պայմանավորվածություն լիներ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, ապա իրեն ՕԵԿ-ը մեծամասնականով չէր առաջադրի: Թերթի տեղեկություններով, ՕԵԿ-ը պատրաստվում է մեծամասնականով 10-15 ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրել: