14 փետրվարի 2012 - 09:40 AMT
«Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանն ու Սամվել Ֆարմանյանը կառաջադրվեն նույն տեղամասում

Հայ ազգային կոնգրեսի անդամ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն օրերս չի բացառել, որ Աժ ընտրություններին կմասնակցի մեծամասնական ընտրակարգով: «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ Ջհանգիրյանը պատրաստվում է առաջադրվել թիվ 2 ընտրատարածքում (Նոր Նորք), որտեղ, ի դեպ, ՀՀԿ թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանը, որն այժմ զբաղեցնում է Հանրային հեռուստառադիոընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի ղեկավարի պաշտոնը: