14 փետրվարի 2012 - 10:51 AMT
Police Forum Armenia. Եվրոպական ճգնաժամը կարող է հանգեցնել Հայաստանում տնտեսական աղետի

Police Forum Armenia ասոցիացիան նախօրեին հրապարակել է հատուկ զեկույց` «Հայաստան. կանխենք տնտեսական աղետը» վերնագրով: Զեկույցն ուրվագծում է հնարավոր տնտեսական աղետի վտանգը և կոչ անում քայլեր ձեռնարկել այն կանխելու համար:

Համաձայն փաստաթղթի Հայաստանի համար առավել վտանգավոր մարտահրավեր է հանդիսանում Եվրոպայում աճող ճգնաժամը, որը, ըստ զեկույցի հեղինակների, երկրի տնտեսության վրա կազդի ուղղակի և անուղղակի կերպով: Ավելին, երկիրը կզգա եվրոպական ճգնաժամը նաև Ռուսաստանից եկող տրանսֆերների կրճատման արդյունքում:

Զեկույցի հեղինակները չեն բացառում, որ արտաքին շոկերի պարագայում, եթե արձանագրվի նաև դրամի արժեզրկում և ՀՆԱ –ի նվազում, ապա պետական պարտքի ցուցանիշը կարող է հասնել ՀՆԱ-ի 70 տոկոսի, ինչն իր հերթին կհանգեցնի տնտեսական աղետի: