15 սեպտեմբերի 2003 - 21:24 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄՏԱԴԻՐ Է ԻՐ ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւն այսօր հայտարարել է, որ մոտակա 10-15 օրերի ընթացքում «չեզոք տարածքում» կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը` ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այդ հանդիպման ժամանակ մենք կքննարկենք համանախագահների նոր գաղափարները, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Հայաստանի ԱԳՆ-ն դեռեւս չի մեկնաբանում Վիլայաթ Գուլիեւի տվյալ հայտարարությունը: Հիշեցնենք, որ այսօր Վիեննայում ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը: