Ռուսաստանը չի աջակցի Իրանի դեմ պատժամիջոցների խստացմանը: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը, որը աշխատանքայով այցով գտնվում է Իսրայելում:
«Մենք գտնում ենք, որ ԱԽ պատժամիջոցների փաթեթը միանգամայն պատասխանում է միջուկային զենքի չտարածման խնդրին:
Այն, ինչ առաջարկում է Արևմուտքը, դուրս է գալիս այդ շրջանակներից: Իսկ դրան մենք գնալ չենք կարող և չենք սատարի ՄԱԿ ԱԽ-ում»,-ասել է Գ.Գատիլովը: «Այժմ պետք է բանակցել «վեցնյակի» ու Իրանի միջև բանակցային գործընթացի վերականգնման շուրջ»,-ասել է նա:
Դիվանագետը հայտնել է, որ երկուշաբթի նա այդ տեսակետը հասցրեց իսրայելյան կողմին Իսրայելի անդամների հետ խորհրդակցությունների ժամանակ: «Այստեղի մեր գործընկերները վստահ են, որ Իրանը միջուկային ծրագիր է մշակում: Մենք մեծ կասկածներ ունենք այդ առումով, և չենք հավատում նաև, որ նոր պատժամիջոցների կիրառումը արդյունավետ կլինի», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: