14 փետրվարի 2012 - 13:18 AMT
ԵՄ ներկայացուցիչները Պեկինում քննարկելու են Եվրոպային օգնելու միջոցները

Փետրվարի 14-ին Պեկինում տեղի կունենա ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյի հանդիպումը Եվրահանձաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի ու Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի հետ:

Բանակցությունների հիմնական թեման կլինի եվրոպական պարտքային ճգնաժամը:

Եվրոպան ցանկանում է, որ Չինաստանը խոշոր միջոցներ ներդնի եվրոպական երկրներին աջակցության պահուստային հիմնադրամում: Չինաստանը ավելի վաղ ակնարկել էր, որ դիտարկում է նման հնարավորությունը, հայտնում է BBC-ին: