2012թ. ավարտին կփորձարկվի առաջին ռուսական հարվածային անօդաչու սարքը, ասել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը, հայտնում է BBC-ին:
«Մենք կսկսենք փորձարկել միջին դասի անօդաչու սարքը այս տարվա ավարտին»,-ասել է Մակարովը:
Նա հայտնել է, որ ՊՆ-ն առաջիկա 5 տարում չի գնելու ռուսական զրահատեխնիկա, քանի դեռ չի մշակվել նորը: «Մեզ մոտ բարդ իրավիճակ է ցամաքային զորքերում: Մենք 5 տարի ենք տվել կոնստրուկտորներին ռազմական տեխնիկայի նոր տեսակներ մշակելու համար»,-ասել է Մակարովը: