«Մաքուր էներգիա և ջուր» ծրագիրը ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող քառամյա նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության ջրի և էներգետիկ ոլորտների կայուն կառավարման բարելավմանը: Ծրագիրն իրականացվում է ամերիկյան «Մենդեզ Ինգլանդ ընդ Ասսոսիեյթս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից:
Ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը նրա ղեկավար Սթիվեն Նելսոնը ներկայացրեց հիմնական նպատակները: Դրանք են՝ նպաստել կարողությունների զարգացմանը էներգետիկ և ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման համար, բարելավել մաքուր էնորգիայի, ջրի, ջրահեռացման և հիգիենիկ իրավիճակը, ինչպես նաև ջրերի կառավարման ընթացակարգերը տեղական մակարդակում, բարելավել ոլորտը կարգավորող օրենսդրությունը և այլն: