Քաղաքական ու ընտրական տեխնոլոգիաների գծով փորձագետ Արմեն Բադալյանը չի բացառում, որ խորհրդարանական ընտրություններից հետո կարող է դաշինք ձևավորվել կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունների միջև: Ըստ նրա, եթե ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ճիշտ աշխատեն, ապա իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը չի հաջողվի թվեր «նկարել» քվեարկությունից հետո և բոլոր երեք ուժերը մոտավորպես հավասար տեղեր կունենան ԱԺ-ում: «Ապագա խորհրդարանում կրկին կոալիցիա կլինի: Սակայն ինչպիսի, և ով ում հետ կոալիցիա կկազմի դժվար է ասել»,-նշել է նա:
Բադալյանը նշել է նաև, որ այդ ուժերի միջև դաշինքը առավել շահավետ կլինի ԲՀԿ-ին, քանի որ հակառակ դեպքում ՀԱԿ-ը կմնա ընդդիմություն, իսկ ԲՀԿ-ն կարող է անհետանալ, եթե ՀՀԿ ստանա ձայների մեծամասնությունը: