Դրեզդենում սգո միջոցառումներ են տեղի ունեցել՝ նվիրված 1945թ. փետրվարի 13-ի ռմբակոծությունների զոհերին, որոնք նեոնացիստներն ավանդաբար օգտագործում են որպես առիթ իրենց ակցիաների համար, գրում է Welt-ը: Այս անգամ ջահերով երթին մասնակցել են 1,6 հազար աջեր:
Նրանց դիմակայելու համար «Դրեզդենն առանց նացիստների» շարժումը կենդանի շղթա է կազմել 13 000 հոգուց կենտրոնում, հայտնում է Focus-ը: Այդպիսով հակաֆաշիստները դեմ են հանդես եկել աջ էքստրեմիզմին ու հրաժարվել են նեոնացիստներին թողնել քաղաքի կենտրոն: Ակցիային մասնակցել են նաև Սաքսոնիայի վարչապետ Ստանիսլավ Տիլլիխն ու Դրեզդենի քաղաքապետ Հելմա Օրոսցը:
Փետրվարյան ակցիաները Դրեզդենում հաճախ են ավարտվում աջերի ու հակաֆաշիստների բախումներով: