Ռուս քաղաքագետ Անդրեյ Ռյաբովը համոզված է նրանում, որ Ռուսաստանին պետք չէ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրում: Ինչպես հաղորդում է AZE.az-ը, Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Գորբաչով ֆոնդի» և Քարնեգիի մոսկովյան հիմնադրամի փորձագետ Անդրեյ Ռյաբինը հայտարարել է, որ Պուտինի նախագահ ընտրվելու դեպքում Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում սկզբունքորեն չի փոխվի:«Հնարավոր է, երեք նախագահների հանդիպումներն ավելի քիչ լինեն: Հնարավոր է, պակասի լավատեսական հռետորությունը: Ինչպես ինձ թվում է, Վ. Պուտինն այս հարցում պատրանքներ չունի: Բայց գործընթացը շարունակվելու է թեկուզ այն պատճառով, որ այն ունի միայն մեկ և շատ վատ այլընտրանք՝ զինված հակամարտության վերսկսում: Ռուսաստանին նման հակամարտությունը պետք չէ»,- ասել է Ռյաբովը: