Հնդիկները դարձել են շվեյցարական բանկերի ամենախոշոր ներդրողները: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի Հետաքննությունների կենտրոնական բյուրոյի (CBI) պետ Ամար Պրատապ Սինգհը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես հետևում է նրա ելույթից, Շվեյցարիայում և օֆշորային գոտիների հաշիվներում տեղակայված է 500 մլրդ դոլար, որոնք անօրինական կերպով դուրս են բերվել Հնդկաստանից՝ այդ միջոցները հարկերից թաքցնելու նպատակով: Շատ բարդ է հայտնաբերել այդ հաշիվները, դրանցից փող հանել և վերադարձնել պետությանը: