14 փետրվարի 2012 - 15:26 AMT
Արաբական պետությունները կոչ են անում տապալել Բաշար Ասադի ռեժիմը

Արաբական պետությունները պատրաստվում են միասնական ճակատով հանդես գալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ: Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) երկրներն արդեն հայտարարել են Դամասկոսի հետ հարաբերությունները խզելու, դիտորդների առաքելությունը դադարեցնելու և սիրիական ընդդիմությանը «քաղաքական և նյութական աջակցություն» ցուցաբերելու պատրաստակամության մասին, հաղորդում է ՌԲԿ-ն: Բացի դրանից, ԱՊԼ-ն պնդում է ՄԱԿ խաղաղապահ առաքելությունը Սիրիա մտցնելու վրա:Սակայն ԱՊԼ որոշ անդամներ պատրաստ են դիմել ավելի վճռական միջոցների: Բաշար Ասադի ռեժիմը ցանկացած ճանապարհով պատրաստ են տապալել Քաթարը և Սաուդյան Արաբիան, փետրվարի 14-ին գրում է «Կոմերսանտ» թերթը: