Ռուսաստանի պաշտպանության նախարարը երկու ռազմական ավան կստեղծի Կուլիլյան կղզիներում՝ Կունաշիր և Իտուրուպ կղզիներում 2013թ., հայտնել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Նիկոլայ Մակարովը լրագրողներին:
«Այնտեղ տեղակայված է մեր 18-րդ դիվիզիան, որն այժմ տեղակայված է 5 ռազմավաններում»,-ասել է Նիկոլայ Մակարովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Կունաշիր, Իտուրուպ, ինչպես նաև Շիկոտան ու Խաբոմաի կղզիներին է հավակնում Ճապոնիան: