ԻԻՀ ԱԳՆ է հրավիրվել Թեհրանում Բահրեյնի գործերի հավատարմատարը Մանամայում Իրանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի առիթով բացատրություններ տալու համար, հաղորդում է FarsNews-ը:
Իրանի ԱԳՆ-ն պաշտոնական բողոք է տարել Բահրեյնի ներկայացուցչին, որում նման ակցիան բնութագրվում է որպես անընդունելի: Իրանի ԱԳՆ-ն պահանջել է Բահրեյնի կառավարությունից կանխարգելել նման գործողությունների կրկնումը:
Հիշեցնենք, որ Իրանական իշխանությունները հերքում են Բահրեյնի ներկայացուցիչների մեղադրանքներն այդ երկրների ներքին գործերին միջամտելու առիթով: