14 փետրվարի 2012 - 15:49 AMT
Էջմիածնում կատարվել է նորապսակ զույգերի օրհնության կարգ

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայման տոնը: Տոնի սկիզբն ազդարավել է փետրվարի 13-ի երեկոյան£ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն ՀայոցԿաթողիկոսի, կատարվել է նախատոնակի արարողություն:

Այնուհետև Մայր Տաճարի Իջման խորանից վառված մոմով Ս. Տրդատի բաց խորանի հարևանությամբ վառվել է մեծ խարույկըª իբրև Քրիստոսին խորհրդանշող լույս:

Փետրվարի 14-ին Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Նշելով, որ ԱմենայնՀայոց Կաթողիկոսի օրհնությամբ Տեառնընդառաջի օրը հռչակված է նաև նորապսակների օրհնության օր, Սրբազան Հայրը մաղթեց, որ Տերը Սիմեոն ծերունու երկարակեցությունն ու կամքի խոնարհությունը պարգևի նորաստեղծ ընտանիքներին` նրանց ապագա տարիները լցնելով անսպառ օրհնությամբ:

Սուրբ Պատարագի ավարտից հետո հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվել է նորապսակ զույգերի օրհնության կարգ: