Իտալիայում սառույց գոյանալու և հալչելու հետևանքով քանդվել են Կոլիզեումի վերևի մասի կտորները, փետրվարի 14-ին հաղորդում է La Repubblica-ն:
Հանգստյան օրերին զբոսաշրջիկների համար փակված ամֆիթատրոնը հինգշաբթիից շուտ չի բացվի: Վտանգ է ներկայացնում ոչ միայն պատերից կտորների ընկնելը, այլ նաև ճանապարհները փակած սառույցը:
Ձյան առատության պատճառով Հռոմում իշխանությունները մի քանի օր դադարեցրել են դասերը դպրոցներում և արգելել քաղաքում տեղաշարժվել մոտոցիկլներով: Չնայած ընդդիմության կողմից կշտամբանքներին, քաղաքապետ Ջաննի Ալեմանոն վստահեցնում է, որ Հռոմում լավ են հաղթահարել ձյան պատճառով առաջացած խնդիրները: