Հաքերների խումբը պնդում է, որ հաջողությամբ հարձակում է գործել արցունքաբեր գազ արտադրող ամերիկյան ընկերության կայքի վրա, որի արտադրանքն օգտագործվել է Եգիպտոսում ցուցարարներին ցրելու համար, երեքշաբթի օրը հաղորդում է The Washington Post թերթը:
Anonymous խմբի մեջ միավորված հաքերները բացատրել են, որ նման քայլի են գնացել, քանի որ Combined Systems ընկերությունը, նրանց կարծիքով, հարստանում է պատերազմի հաշվին, «քանի որ քիմիական զենք է վաճառում զինվորականներին և ոստիկաններին ողջ աշխարհում», հաղորդում է Ինտերֆաքսը:
Նրանք նաև հայտարարել են, որ գողացել են և հրապարակել հաճախորդների և աշխատողների անձնական տվյալները: