14 փետրվարի 2012 - 16:48 AMT
Փոխվել է տնտեսվարող սուբյեկտների հարկային հաշվետվական ձևերի լրացման կարգը

Ըստ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայության, 2012թ. հունվարի 1-ից հարկ վճարողները իրենց տնտեսական գործունեության տեսակը, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 03. 06.2009թ. №372-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (ՏԳՏԴ), ներկայացնելու են հետևյալ հաշվետվական ձևերում.

  • շահութահարկի հաշվարկում կամ շահութահարկի պարզեցված հաշվարկում` ռեզիդենտ կազմակերպությունների համար,
  • տարեկան եկամուտների մասին հաշվարկում` ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար,
  • պարտադիր սոցիալական ապահովության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագրում` անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար: