14 փետրվարի 2012 - 17:07 AMT
Ռոստիեզերքը 2020-ից հետո մտադիր է Երկրի ուղեծրում ստեղծել «տիեզերական գործարաններ»

Ռոստիեզերքը 2020-ից հետո մտադիր է ցածր մերձերկրյա ուղեծրում ստեղծել «տիեզերական գործարաններ» Միջազգային տիեզերակայանի շահագործումն ավարտելուց հետո:

«Մենք առաջարկում ենք մեր տիեզերական ծրագրում ստեղծել ազատ թռչող օբյեկտներ, որոնք տիեզերագնացների կողմից սպասարկվելու են ինչպես ՄՏԿ-ից, այնպես էլ հատուկ ժամանած անձնակազմերից»,- Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում ասել է Ռոստիեզերքի փորձարկվող ծրագրերի ղեկավար Ալեքսեյ Կրասնովը:

Իր հերթին, Ռոստիեզերքի ղեկավարի տեղակալ Վիտալի Դավիդովը նշել է, որ գերատեսչությունը չի բացառում մերձերկրյա ուղեծրում հաճախելի կայանների ստեղծումը, այլ ոչ թե երկարաժամկետ, հաղորդում է Ինտերֆաքսը: