Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի«J Cuesta» ապրանքանիշի 18-սանտիմետրանոց սիգարն Անգլիայում դրվել է աճուրդի: Ինչպես հաղորդել է «Հենրի Օլդրիջ և որդիներ» բաժնետերերի ներկայացուցիչը, 1950-ին վարչապետը նվիրել է այն ոստիկան Բրայան Բեյտմենին: Նրա ընտանիքը որոշել է վաճառել սիգարը միայն ոստիկանի մահից հետո:
Երկու տարի առաջ Չերչիլի սիգարի մնացորդը, որն աճուրդի էր դրվել Էյլշեմում կայացած աճուրդում, վաճառվել էր 7,2 հազար դոլարով: