Ձնից մաքրման աշխատանքներն անընդհատ կատարվում են՝ ըստ առաջնահերթության: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Երևանի փողոցների 1-ին գծերին կուտակված ձյան ու սառույցի խնդրին, ասաց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Արթուր Սարուխանյանը:
«Ամեն ինչ միանգամից անել անհնար է: Մաքրման աշխատաքները կատարվում են ըստ առաջնահերթության: Հենց հիմա մաքրում են Բաղրամյան պողոտայի երկու կողմերում կուտակված ձյունը՝ ընդհուպ մինչև եզրաքարերը»,- ասաց նա:
Սարուխանյանը նշեց, որ իրենք էլ են տեղյակ փետրվարի 16-ին ակնկալվող ձյան մասին և պատրաստ են այն դիմավորել. «Ամեն ինչ անում ենք, որ մինչ այդ փողոցների եզրերը մաքրենք»: