Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Դմիտրի Կոզակը հաղորդել է, որ Սոչիում բոլոր մարզական օլիմպիական օբյեկտների շինարարությունը կավարտվի 2012թ. վերջին:
«Բոլոր մարզական մրցաշարային օբյեկտները շահագործման կհանձնվեն մինչև այս տարվա վերջ: Բայց, օրինակ, կենտրոնական մարզադաշտն ու մամուլի օբյեկտները, որոնք չեն վերաբերում մրցաշարայիններին, պատրաստ կլինեն 2013 թվականին»,- ասել է Կոզակը, հաղորդում է sport-box.ru-ն:
Անցյալ հանգստյան օրերին Սոչիում տեղի ունեցավ առաջին միջազգային մեկնարկը` լեռնադահուկային սպորտի Աշխարհի գավաթի փուլը: