Երևան քաղաքի պատմության թանգարանի պատմական հարստությունը համալրվեց ժամանակակից Երևանի պատմության ևս 7 առարկաներով, որոնք թանգարանին է նվիրել նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Դրանք 70-ականների Երևանի խորհրդանշական առարկաներ են, մասնավորապես՝ Երևանի պատվավոր քաղաքացու մեդալի ձեռագործ բնօրինակը, փորագրված փայտե կազմով գիրքը, որում պետք է գրանցվեին ու գրառումներ թողնեին Երևանի պատվավոր հյուրերն ու պատվավոր քաղաքացիները, վերջիններիս վկայական-անձնագրի առաջին օրինակը՝ կաշվե թղթապանակով, Երևանի մետրոյի խորհրդանշական 3 բանալիներից մեկը և 1978 թվականի՝ Էրեբունի-Երևանի 2760-ամյակին նվիրված միջոցառման գլխավոր էսքիզը: 1978-84 թթ. Երևանի գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը, որը ներկայացած առարկաների հեղինակը և համահեղինակն է, այս առարկաները պահպանել է իր անձնական հավաքածուում:
Ցուցանմուշները հանձնվել են անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Շնորհակալությունս եմ հայտնում, որ պահպանել եք այս ամենը և այսօր նվիրում եք Երևան քաղաքի պատմության թանգարանին»,- նշել քաղաքապետը: «Մնալով ինձ մոտ՝ այս առարկաները կլիներին իմ սեփականությունը և կուրախացներին միայն ինձ. այժմ դրաք հանրային սեփականություն են և կարող են պատմել երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին, թե ինչպես է առաջ եկել պատվավոր քաղաքացու մտահղացումը և այլ փոքրիկ պատմություններ 70-ականների Երևանի մասին»,- ասել է նկարիչը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը: