Մոսկվայի Տվերսկյան դատարանը մերժել է Իոսիֆ Ստալինի թոռան՝ Եվգենի Ջուղաշվիլիի քաղաքացիական հայցը ՌԴ Պետդումային, որում նա պահանջել է հերքել Կատինի մոտ լեհ սպաների գնդակահարությանը նրա պապի մեղսակցության մասին հայտարարությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ջուղաշվիլիի փաստաբան Լեոնիդ Ժուրան դատարանում հայտարարել է, որ բնության մեջ չկա ապացույց, որը կհաստատեր Ստալինի մասնակցությունը Կատինի ողբերգությանը: