Փետրվարի 20-26-ը Բուլղարիայում տեղի կունենա բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին կմասնակցեն նաև հայ մարզիկներ:
Ինչպես նշել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, Բուլղարիա կմեկնեն 6 բռնցքամարտիկներ:
«Հիմա հավաքականը մարզվում է Աբովյանում, և պատրաստվում է այդ մրցաշարին: Այնտեղ հանդես կգան Հովհաննես Դանիելյանը (49 ք/կ), Բարեղամ Հարությունյանը (52 ք/կ), Հովհաննես Բոչկովը (56 ք/կ), Վլադիմիր Սարուխանյանը (60 ք/կ), Արթուր Խաչատրյանը (81 ք/կ), Սերգո Պողոսյանը (+ 91 ք/կ)»,- ասել է Աղամալյանը:
Մարտի 8-16-ը Ֆինլանդիայում կկայանա ևս մեկ մրցաշար, որտեղ Հայաստանը կներկայացնեն 6 բռնցքամարտիկներ՝ Կորյուն Սողոմոնյանը, Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանը, Արա Պուլուզյանը, Հրայր Մաթևոսյանը և Անդրանիկ Հակոբյանը:
Աղամալյանը նշել է, որ Բուլղարիայի և Ֆինլանդիայի մրցաշարերից հետո պարզ կդառնա, թե ով է պատրաստ վարկանիշային մրցաշարին, որը տեղի կունենա Տրապիզոնում ապրիլի 13-22-ը: