ՈՒԵՖԱ-ն հայտարարել է Facebook սոցիալական ցանցում երկրպագուների հետ աշխատանքի պլանների մասին, որը սկսվելու է հատուկ մրցույթով՝ նվիրված Եվրոպայի լիգայի փլեյ-օֆ-ի մեկնարկին: Մրցույթը Facebook-ում արդեն հավաքել է 150 000 երկրպագուներ:
Մրցույթի 1/16 եզրափակչի փուլը ենթադրում է Եվրոպայի լիգայի լոգոտիպի ստեղծում լուսանկարներից, որոնք վերցվել են օգտագործողների պրոֆիլներից: Հաջորդ փուլում երկրպագուները պետք է կիսվեն ՈՒԵՖԱ-ի հետ տեղեկատվությամբ այն մասին, թե որտեղ են գտնվում և ինչ խաղ են դիտում:
Քառորդ եզրափակչի շրջանակներում տեղի կունենա քվեարկություն, որի միջոցով կընտրվեն լավագույն լուսանկարները:
Եզրափակչում երկրպագուները կքվեարկեն իրենց սիրած ֆուտբոլիստների օգտին, ովքեր մասնակցել են Եվրոպայի լիգային: Հաղթողները կստանան օրիգինալ գնդակներ, հաղորդում է championat.com-ը: