14 փետրվարի 2012 - 20:30 AMT
Գայի պողոտայում Բախվել են 3 ավտոմեքենաներ, տուժել է 3 մարդ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 14-ին, ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Բախվել են Ռաֆ, Օպել եվ Ուազ մակնիշի ավտոմեքենաներ: Արդյունքում Ռաֆ ավտոմեքենայի վարորդը եվ 3 ուղեվորներ հոսպիտալացվել են:

Ըստ որոշ աղբյուրների, երթուղայինում հրդեհ է բռնկվել: