Ֆրենսիս Բեկոնի «Հենրիետտա Մորաեսի դիմանկարը» կտավը Christie’s աճուրդային տան կողմից վաճառվել է 21,3 միլիոն ֆունտով (ավելի քան 25 միլիոն եվրոյով), հաղորդում է Agence France-Presse-ը:
«Հենրիետտա Մորաեսի դիմանկարը», որը Բեկոնը նկարել է 1963 թվականին, ավելի քան 30 տարի գտնվել է միևնույն մասնավոր հավաքածուի մեջ: Նկարչի մտերիմ ընկերուհի և բնորդուհի Հենրիետտայի դիմանկարի վաճառքը Բեկոնի աշխատանքը դարձրեց Christie’s-ի լոնդոնյան աճուրդների ամենաթանկ վաճառված լոտը: