Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) տեղափոխել է իր հանրահավաքի ամսաթիվը միայն ցուրտ եղանակի պատճառով, այլ ոչ թե այն մտավախության, որ այն սակավաթիվ կլինի: «Ոչինչ չի պատահել, այլ դրդապատճառ չկա: Մեզ համար 10 օր ուշացումը կորուստ չէ: Կարող եմ հավաստիացնել, որ հետաձգման պատճառը միայն եղանակն է»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, Հրազդանում ընտրությունների ժամանակ ՀԱԿ շատ անդամներ հիվանդացել են, և որոշում է ընդունվել, որ չարժի մարդկանց նման ցրտին 2-3 ժամ պահել հրապարակում:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է այդ հետաձգումը համընկնում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի պնդումների հետ, որ փետրվար-մարտն ամենաբարենպաստ ամիսներն են հանրահավաքների համար, քանի որ դրանից հետո արտագնա աշխատողները մեկնում են, Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ դրանք, միևնույն է, բազմամարդ կլինեն: «Հանրահավաքների բազմամարդ լինելու լուրջ աղբյուր կա՝ սոցիալական լարվածությունը և գների բարձրացումը… Այդ սոցիալական լարվածությունը մարդկանց կբերի հրապարակ»,- ասել է նա:
Փետրվարի 17-ին նախատեսված ՀԱԿ հանրահավաքը տեղափոխվել է մարտի 1 «ծանր եղանակային պայմանների, ինչպես նաև ճանապարհային անվտանգության պատկերացումներից»: