Միլանի դատախազությունը 5 տարվա ազատազրկում է պահանջում Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի համար: Իտալիայի նախկին վարչապետին մեղադրում են սեփական փաստաբանին կաշառելու մեջ, որը Բեռլուսկոնիի օգտին կեղծ ցուցմունքների համար 450 հազար եվրո է ստացել:
Բեռլուսկոնին հերքում է մեղադրանքները: Այս գործով դատավարությունը կարող է ավարտին չհասնել, վաղեմության պատճառով, հայտնում է Euronews-ը: