15 փետրվարի 2012 - 16:33 AMT
Իրանը դադարեցրել է նավթի առաքումը 6 եվրոպական երկրներ՝ ի պատասխան ԵՄ պատժամիջոցների

Իրանը դադարեցրել է նավթի առաքումը վեց եվրոպական երկրներ՝ ի պատասխան Եվրամիության պատժամիջոցների: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով իրանական հեռուստատեսությունը: Իրանը դրանով կատարում է իր սպառնալիքն Իրանից եվրոպական երկրներ նավթի մատակարարումը դադարեցնելու մասին, նախքան ԵՄ իրանական նավթի առաքման վրա էմբարգոն կմտնի ուժի մեջ:

Ենթադրվում է, որ մինչև հուլիսի 1-ը ԵՄ բոլոր անդամները, որոնք նավթ էին գնում Իրանից, պետք է լիովին դադարեցնեն այդ երկրից նավթի ներկրումը: