15 փետրվարի 2012 - 17:27 AMT
Ուժեղ ձյունը կաթվածահար է արել Մյունխենի օդանավակայանի աշխատանքները

Բավարիայում ձյան առատ տեղումները լրջորեն խոչընդոտում են Գերմանիայի խոշորագույն մյունխենյան օդանավակայանի աշխատանքներին: Ինչպես հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայության ներկայացուցիչը, չեղյալ են համարվել 124 չվերթեր, հետաձգվել` 30-ը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ներկայումս նորմալ գործառնում են օդանավակայանի 2 թռիչքուղիները. հատուկ տեխնիկան թույլ է տալիս դրանք օպերատիվ կերպով մաքրել: Օդանավակայանում իրավիճակը կշտկվի 15:00-ից հետո, երբ ձյունը դադարի: Սակայն հնարավոր է ձնախառն անձրև»,-ասել է գործակալության թղթակիցը:

Մյունխենի օդանավակայանն օրական սպասարկում է 1,3 հազար չվերթեր և այդ ցուցանիշով Գերմանիայում երկրորդն է`Մայնի Ֆրանկֆուրտի օդային դարպասներից հետո: