Twitter սոցիալական ցանցը կդառնա 2012-ի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի հիմնական լրատվական ծառայությունը, սակայն մարզիկները պետք է զգույշ լինեն հաղորդագրություններ գրելիս: Փետրվարի 15-ին «Էնջին» ինտեգրված մարքեթինգային հաղորդակցությունների կենտրոնակայանում կայացել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել է սոցիալական մեդիաների հարցը, մասնավորապես, սպորտային խաղերի կողմից դրանց օգտագործումը, մարզիկների կողմից թվիթներ գրելը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Մասնակիցները հանգել են եզրակացության, որ մարզիկներն անպայման պետք է իրենց գրությունները թողնեն Twitter-ում, բայց ցանցի ցանկացած չարամիտ օգտագործման դեպքում հեղինակը կկորցնի վստահությունը: