17 փետրվարի 2012 - 11:47 AMT
Այսօր աշխարհը նշում է Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրը

«Շտապիր բարիք գործել»,- խրատում էր դոկտոր Հաազը: Երևում է, հենց նրա հետևորդներն են նախաձեռնել Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրը, որը նշվում է փետրվարի 17-ին:Այդ ոչ պաշտոնական տոնը միջազգային բարեգործական կազմակերպությունները կոչ են անում նշել բոլորին, անկախ բնակության վայրից, քաղաքացիությունից ու ազգությունից, բարի գործեր կատարելով:

ԱՊՀ երկրներում այդ տոնը լայն տարածում չի ստացել, այնուամենայնիվ, այդ օրը որոշ ՀԿ-ներ անցկացնում են բարեգործական միջոցառումներ:

Այնպես որ, մի՛ զլացեք այսօր թեկուզ մեկ բարի գործ կատարել կամ բարի խոսք ասել մարդկանց: