17 փետրվարի 2012 - 11:53 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ոստիկանության մոտ 60 աշխատակիցներ փորձում են ցրել Մաշտոցի այգու ցուցարարներին

Մաշտոցի պողոտայի այգում կրպակների շինարարությունը վերսկսվել է: Այս պահին բետոնախառնիչ մեքենան փորձում է մտնել շինհրապարակ, սակայն ակտիվիստները խոչընդոտում են դրան: Ակտիվիստներին միացել են նաև «Ժառանգություն» խմբագցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Իրավիճակը հսկում են Ոստիկանության մոտ 60 աշխատակիցներ, որոնք փորձում են ցրել շինարարությանը խոչընդոտող ցուցարարներին:

ՖՈՏՈՇԱՐՔ